![]()
Հայաստանում շատ բան է փոխվել 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, և հիմա ժողովուրդը ոգևորությամբ վստահում է առաջնորդին։
Այս մասին ռուսական Kommersant-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը դուրս գա ուղիղ եթեր ու ասի՝ ժողովո՛ւրդ, հիմա մենք բոլորս գնում ենք Բաստիլը գրավելու, ապա բոլորը դուրս կգան տներից ու կգնան (նրա հետևից-խմբ․)», – ասել է Սիմոնյանը։
Նույն հոդվածում մեջբերվում են նաև Սիմոնյանի այն խոսքերը, որ հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանի հետ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրին, սակայն Ադրբեջանը դրան պատրաստ չէ։
«Ինչպես ասվել է, որոշումը, որ կընդունվի, պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանական ժողովրդի համար»,- ասել է Սիմոնյանը։
![]()