Դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախ շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց ովքեր անտարբեր չգտնվեցին իմ կողմից բարձրացրած հարցին, մասնավորապես ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին արագ արձագանքելու,
քայլեր ձեռնարկելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար․․․
Նշեմ նաև, որ հետեվել եմ պրն Հակոբյանի հորդորին և իմ հուշանվեր դանակը պահել եմ տանը,
ասեմ ավելին, նույնիսկ տեսագրությունը իմ ֆբ էջում տեղադրելուց հետո այն մնացել է տանը, որովհետև արագ արձագանքից հետո կարիք չի եղել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ․․․
Իսկ հիմա ” Новая угроза. Часть вторая ” տեղադրում եմ իմ էջում մի մեկնաբանություն, որը ինձ ուղարկել է ֆբ յան մի օգտատեր․․․
Կարդացեք խնդրում եմ պարոնայք ոստիկաններ, պատգամավորներ, փաստաբաններ ու Իրավաբաններ, որն է՞ լինելու իմ հաջորդ քայլը․․․
Մի գուցե դեռ շուտ է՞ իմ ինքնապաշտպանության զինաթափումը»․․․
69 դիտում , 1 դիտում այսօր