«Սա տարածում է մեկը, ով գրանցված աշխատավարձ չունենալով վերջերս BMX X6 է առել…». Դանիել Իոննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով սկանդալային խաշի թեմային

Պարզվում է, ոմանք շուխուռ են հանել Արարատ Միրզոյան-ի՝ իր ծննդյան կապակցությամբ փակած 290 հազար դրամանոց հաշվի շուրջ: Թե բա «իր աշխատավարձով չէր կարա»:

Պարզապես ասեմ, որ օրենքի համաձայն, ԱԺ նախագահը ստանում է մոտ 800 հազար դրամ մաքուր (հարկված) աշխատավարձ՝ գումարած պարգևավճարները (հանց այլ պատգամավորները):

Ավելին, ԱԺ նախագահը ապրում է պետության հաշվին և ուրեմն առանձնապես փող չի ծախսում ապրուստի վրա: Ընդորում, ամսեկան մոտ մի 600 հազար աշխատավարձ էլ ստանում է խոսնակի կինը՝ Գոհար Աբաջյան-ը:

Այդ պայմաններում ինչու՞ պետք է Արարատ Միրզոյանը չկարողանա իր ծնունդի կապակցությամբ 290 հազար դրամի հաշիվ փակեր:

Ու հետաքրքիրն այն է, որ սա տարածում է մեկը, ով առանձնապես գրանցված աշխատավարձ չունենալով վերջերս BMX X6 է առել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյբուքյան էջում գրել էր.

Ուրեմն Միրզոյան Արարատը ոչ միայն էնքան չկա, որ խաշ պատիվ տա իրա մոտիկներին ու պատրաստ լինի գլուխը բարձր ասի` «արել եմ լավ եմ արել էս էլ ծախսածիս սկզբնաղբյուրը», այլև էնքան ցածր ա, որ էդ ռեստորանի տնօրինության հետ ընկած ման ա գալիս թե ով ա իրա հաշվի մասին ինձ բան ասել: Խառնել են մատուցողներ, մենեջերներ և այլ մարդիկ:

Էս դիլետանտները էն կարգի դիլետանտ են, որ անգամ ռեստորանի անունը ծակեցին իրանց հիմար պահվածքով: Ռեստորանի անունն էլ չեմ գրում զուտ ինձ զանգած ու վախեցած հարցեր տվող մարդու խաթր, բայց էդ մարդուն խնդրել եմ էդ ռեստորանի տնօրինությանը փոխանցի իմ ասածներն ու հեռախոսիս համարը:

Նենց չանեք, որ սկսեմ ձեր ներքին խոհանոցը ժամանակից շուտ հետաքննական նյութ սարքեմ ու ասեմ հենց դուք ձեր սեփականատերերով իշխանափոխությունից հետո լիքը հարցերի եք պատասխանելու:
Էս չե՞ք արա!!!

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ