«Վերջին 2 ամսում հավաքվել է մեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք:

Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել

Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.

  • 1. Երևան
    — Այվազովսկու 4/2
    — Արտաշատյան խճուղի 5/1 Հեռախոս՝ 091-41-59-36
  • 2. Գյումրի
    — Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
    — Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99
  • 3. Վանաձոր
    Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16
  • 4. Մասիս
    Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32
  • 5.Չարենցավան
    Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:
Ուշադրություն — Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում:))

Մետաղի ջարդոն վերամշակողները հին՝ չհաշվառված մեքենաների հավաքման հարցում օրենսդրական խնդիր են տեսնում

Մետաղի ջարդոն վերամշակողները հին՝ չհաշվառված մեքենաների հավաքման հարցում օրենսդրական խնդիր են տեսնում:Հեղինակ՝ Վահե Կոստանդյան #Լուրեր

Posted by Լուրեր on Friday, November 22, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ