«Արարատ Միրզոյանի տոնը ինչու եք հարամում։ Հարամում եք հերիք չի, հյուրերի կերածն ու խմածը պնչներից բերում եք…». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Դուք ձեր ծննդյան օրվա առթիվ, ձեր ընկերների, բարեկամների հետ, որ քեֆ-ուրախություն եք անում, ու լավ եք անում, հալալ լինի, շնորհավոր լինի` հաց ու սոխ եք ուտում։ Ու հացի, սոխի համար վճարում եք մի կլորիկ գումար, որ հացն ու սոխը հյուրերի պնչներից չգա, չէ։ Բա, հիմա եկել եք ու Արարատ Միրզոյանի տոնը ինչու եք հարամում։

Հարամում եք հերիք չի, հյուրերի կերածն ու խմածը պնչներից բերում եք, որ ինչ անեք։
Չէ, չեմ հարցնում, գիտեմ, որ լավ էլ ճոխ սեղանների շուրջ ուտում-խմում` լավ եք անում, բա ասենք Արարատ Միրզոյանը կրակն է ընկել, որ ծնվել է հերիք չի, մի հատ էլ ԱԺ նախագահ է, էդ էլ հերիք չի, մյուս կողմից էլ իրեն իրավունք է վերապահում ծնունդ է անում ու փող ծախսում։ Ու քանի որ դուք ընդդիմություն եք ձեզ կարգել, մի բան պետք է բԸստրեք ու գրեք, որ գրածի դիմաց ծիտիկ նկարեք, որ նորին մեծության ընդդիմությունը համարի գործը կայացած։ Չէ, հարցականներ չկան, հարցեր չունեմ։

Պարզապես աչքս առավ սրա-նրա կես լուրջ, կես կատակ գրառումներին ու ծիծաղս եկավ..
Էհ, բալամ, ոչ ընդդիմություն դարձաք, ոչ էլ կարողանում եք հիմնավորել ձեր ասածը։ Կարեւորը ՀՀ բյուջեն կուլ չտան, մնացածը, թող համա ուրախ առիթների վրա ծախսվի։ Էս էլ կես կատակ։

Հա, ի դեպ չգիտեի, որ Արարատ Միզոյանը կարիճ է։ Շնորհավորում եմ, Արարատին, ու թող միշտ լավ առիթներով, ընկերների ու բարեկամների հետ ուրախ ժամանակ անցկացնի։ Կրակը չի ընկել, որ ծնել է, հետն էլ ԱԺ նախագահ է։ ճճ

67 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ