Համացանցում հայտնված այս լուսանկարը պատուհաս դարձավ այս կնոջ գլխին: Նրան լուսանկարել է պատահական մեկը, ով տեսնելով նման իրավիճակ չի կարողացել անտարբեր մնալ, և լուսանկարը տեղադրել է համացանցում՝ այն վերնագրելով այսպես. «Մեր օրերի մայրերը»: Համացանցում դժգոհության ալիք է բարձրացրել այդ գրառումը: Շատ մայրեր պահանջում են նույն արշինով չչափել բոլորին:
Լուսանկարում կինը երեխային պառկեցրել է հատակին, իսկ ինքը հեռախոսով ինչ-որ բան է անում:
Այս կինը խիտ քննադատության արժանացավ, երեխային անուշադրության մատնելու համար: Ինչպես պարզվեց ավելի ուշ, նա բուժքույր է, և այդ լուսանկարն աշխատավայրում իրեն շատ տհաճություններ է պատճառել: Նրան սկսել են թշնամաբար վերաբերվել ինպես աշխատակիցները, այդպես էլ հիվանդանոցի այլցելուները:
Նա փորձեց արդարանալ և բացատրություն տվեց իր արարքի համար:
Ի պատասխան բոլոր վիրավորական գրառումների նա գրել է, որ 2 ամսակայն երեխայի հետ 20 ժամից ավել անցկացրել է օդանավակայանում, քանի որ ինքնաթիռի օրը փոխել են: Կինը պատմեց նաև, որ ամբողջ ընթացքում գրկած է եղել փոքրիկին, սակայն արդեն ուժասպառ է եղել: Իսկ այդ պահին, երբ իրեն լուսանկարել են, նա պատասխանում էր անհանգստացած բարեկամների նամակներին:
Այս լուսանկարը տեսնելով ամուսինը բաժանվեց նրանից և հայտարարեց, որ կվերցնի երեխային և նրան կզրկի մայրական իրավունքից:
Շատ մայրեր կոչ արեցին մարդկանց չդատել կնոջը՝ միայն մի լուսանկար տեսնելով: