Հայաստանում հեղափոխությունից հետո իրար հերթ չտալով քանդում են քաղաքական դիակների գերեզմանները…

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ինդոնեզական Սուլավեսի կղզում բնակվող տորաջի ժողովուրդը բավական տարօրինակ մի ավանդույթ ունի։ Ամեն 3 տարին մեկ տորաջիները քանդում են իրենց մահացած հարազատների գերեզմանները և նրանց մումիացած դիակներին գեղեցիկ հագուստներ հագցնում։

Արարողակարգը խորհրդանշում է ողջերի և մեռյալների աշխարհի սերտ կապը։ Այդ ծեսը կոչվում է Մանենե։ Փառատոնի անվանումը թարգմանվում է որպես «Մեռյալների մարմինների մաքրման ծես»։ Ընդ որում արարողակարգի ժամանակ արգելվում է լացելն ու ողբալը:

Նմանատիպ մի արտասովոր արարողակարգ էլ ձևավորվել է Հայաստանում: Հեղափոխությունից հետո իրար հերթ չտալով քանդում են քաղաքական դիակների գերեզմանները, փոխում են վերջիններիս շորերը, փորձում են ավելի թարմ տեսք հաղորդել, մի ախմախ տեքստ տալիս են ձեռքներն ու հանում են մարդամեջ:

Չնայած, որ Հայաստանում ձևավորված այս տարօրինաակ արարողակարգը շատ ավելի հաճախակի է տեղի ունենում, ամեն դեպքում նպատակը մեկն է՝ մեռյալ քաղաքական դեմքերին փորձ է արվում կապել ողջերի հետ:

Ու մի բան էլ, քաղաքական դիակներին ինչքան էլ նոր շորեր են հագցնում ու փորձում են թարմություն հաղորդել, միևնույն է՝ դրանց վրայից բուրող գարշահոտությունը հեռվից էլ զգացվում է…

Ասածս ինչ է, էդ քաղաքական դիակներին հանգիստ թողեք, թող գոնե հանգչեն խաղաղությամբ` չնայած չեմ կարծում, թե դրանց հոգուն խաղաղություն իջնի, հողն էլ թեթև լինի դրանց վրա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ