Ամերիկացին նվիրաբերել է 303 լիտր արյուն և փրկել գրեթե 2 հազար մարդու կյանք

Ամերիկյան Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչ Դեյվ Մահալիկը իր կյանքում 303 լիտր արյուն է նվիրել: Նա առաջին անգամ դոնոր է դարձել 34 տարի առաջ, երբ ընկերոջ մորն արյան շտապ փոխներարկում է անհրաժեշտ եղել, գրում է Unilad-ը:

Այդ ժամանակից ի վեր, ամեն երկու շաբաթվա ընթացքում, Մահալիկը գնում է հիվանդանոց, որը գտնվում է իր տնից 160 կմ հեռավորության վրա, և արյուն է հանձնում:

Տղամարդու խոսքով՝ դոնորությունն իր մոտ սովորություն է դարձել:

«Երբ դուք 70 կամ 80 տարեկան եք, ոչ ոք չի ուզում ձեր աչքերը, ոչ ոք չի ուզում ձեր սիրտը, ոչ ոքի հետաքրքիր չէ ձեր երիկամը, բայց դուք կարող եք շարունակել արյուն հանձնել»,- ասել է Դեյվ Մահալիկը:

34 տարի շարունակ նրա արյունը փրկել է 1920 մարդու կյանք: Երբ Մահալիկը 640-րդ անգամ արյուն է հանձնել, նրան հանդիսավոր կերպով շնորհվել է պատվավոր դոնորի կրծքանշան:

Ամերիկացին հավատում է, որ եթե ինչ-որ մեկը ի վիճակի չէ ինչ-որ գումար նվիրաբերել բարեգործությանը, ապա նա, միևնույն է, կարող է այս կերպ փրկել մարդկային կյանքեր:

«Եթե դուք չեք կարող Ձեզ թույլ տալ բարեգործություն, ապա, ծայրահեղ դեպքում, կարող եք գնալ, արյուն հանձնել և օգնել մարդկանց փրկել կյանքեր»,- շեշտել է Մահալիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ