«Ընդունեք խաղեր հանձնելու անամոթ իրավունքը առանց ներազգային ցնցումների». Նվեր Մնացականյան

«Հայերի ֆուտբոլային պարտությունը իտալացիներից 9:1 հաշվով, իհարկե մարզական ողբերգություն է։

Բայց, ուշադիր եղեք․ ողբերգությունը միայն ֆուտբոլում չէ։ Խաղից առաջ, երբ հնչում էր մասնակից երկրների օրհներգերը․ սա շատ կարևոր պահ է, եթե կուզեք, ամենակարևոր, պետք էր հետևել մեր և իտալացի ֆուտբոլիստների վարքագծին օրհներգի ժամանակ։

Ողբերգությունն այստեղ է, այլ ոչ թե ֆուտբոլում հայերի և իտալացիների տարբեր քաշային կատեգորիաներում։ Մերոնք օրհներգին այդքան պաղ ու անհաղորդ, իտալացիներն այդքան երգող ու ազգային տարերքի մեջ։ Միթե սա չէ ողբերգությունը, որը չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի և ոչ մի ֆեդերացիա։

Փակեք անհայրենիքության այդ կորպորացիան, կամ էլ ընդունեք խաղեր հանձնելու անամոթ իրավունքը առանց ներազգային ցնցումների, և ֆուտբոլ խաղալուց, էլ չեմ ասում քաղաքական պաշտոն, կամ դիրք զբաղեցնելուց առաջ, օրհներգ կատարել սովորեք, եթե ոչ իտալացու պես իր երկրի խորհրդանիշին նվիրյալ, գոնե ձեր մարզական արժանապատվությունը գնահատողի չափ․ թե չէ, Պապ թագավորի պատմական կերպարը հայոց խորհրդարանում տրորելն ու հայոց օրհներգին անգիտակ պարտվելը նույն բանն է, ողբերգության միևնույն տեսակը․․․». Նվեր Մնացականյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ