![]()
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն այսօր որոշակի վիճակագրություն է ներկայացրել: Ըստ Ղահրամանյանի՝ վերջին շրջանում ավելացել է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների թիվը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարն ասել է, որ պատահարների թիվը Հայաստանում նվազել է 2008 թվականին` մի շարք միջոցներ կիրառելուց հետո: Օրինակ` 2009 թվականին զոհերի թիվը նվազել է 82-ով: 2016 թվականի ընդհանուր վիճակագրությունը ցույց է տվել, որ նախորդող տարիների ընթացքում զոհերի թիվը 407-ից հասել է 267-ի: Այդ ընթացքում ևս մեքենաների քանակն ավելացել է, բայց զոհերինը նվազել է.
«Ի՞նչ եղավ, որ մեքենաների թվին զուգահեռ նաև զոհերի թիվն է ավելացել: Մի դեպքում պատճառը նախորդ տարվա դեպքերից հետո սկիզբ առած ենթագիտակցական փոփոխություններն են, մյուս դեպքում՝ անուշադրության, ծանրաբեռվածության պատճառով, նաև կառավարության կողմից այս ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն չդարձելը: Միակ դրական բանը, որ կարող եմ ասել՝ Երևանում զոհերի թիվը պակասել է, դա պատճառ է մեքենաների թվաքանակի աճման: Երևանի կենտրոնում միջին արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ-ն: Մարզերում խտությունը փոքրանում է, արագությունը մարդիկ բարձրացնում են»,- հավելել է Ղահրամանյանը՝ հիշեցնելով Դավիթ Բեկի փողոցում գրանցված վթարը:
«2019 թվականի մինչև հոկտեմբերի 31-ը գործող 582.000 ԱՊՊԱ պայմանագիր կա ներկայումս: Էս թիվը մոտավորապես հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսվում»,- ասել է բանախոսը:
Ի դեպ, Սերգեյ Ղահրամանյանն ուշացել էր ասուլիսից՝ պատճառաբանելով, որ պատճառը փոքրիկ խցանումն է եղել:
Նյութի աղբյուր՝ shantnews.am
![]()