Հնդկաստանում կնոջը, որը ծնվել է ոտքերին 10-ից ավելի մատներով եւ ձեռքերին 12 մատներով, հարեւանները «վհուկ» են համարում: Սակայն նա դրանցից ազատվելու համար բուժվելու հնարավորություն չունի:
«Ես այս արատով եմ ծնվել, եւ չէի կարող բուժվել աղքատության պատճառով»,- ասել է նա:
Կուվար Նայակն այսօր 63 տարեկան է: «Հարեւաններն ինձ վհուկ են համարում եւ հեռու են մնում: Բայց երբեմն գալիս են նայելու»,- խոստովանել է նա:
Կինն աշխատում է տանից դուրս չգալ: Ձեռքերին կամ ոտքերին լրացուցիչ մատների առկայությունը կոչվում է պոլիդակտիլիա: Գոյություն ունի պոլիդակտիլիայի 3 տարատեսակ՝ կախված լրացուցիչ մատների տեղադրության տեղից:
Այս հիվանդությամբ երեխաները, որպես կանոն, բուժում են ստանում վաղ մանկական տարիքում, երբ ավելորդ մատները հեռացնում են վիրաբուժական ճանապարհով: