Versace-ում չեն կռահել, որ Քիմ Քարդաշյանի զգեստի չափսը կարող է սխալ լինել

Քիմ Քարդաշյանն ափսոսանքով խոստովանել է, որ իրեն չի հաջողվել կոճկել Versace լեգենդար նորաձեւության տան բացառիկ զգեստը։ Աստղին ուղարկել են մուգ բալագույն շքեղ երեկոյան զգեստ, որը զարդարված է փայլերով եւ ենթադրվում էր, որ այն կկրի հերթական աշխարհիկ միջոցառման ժամանակ: Ինչպես պարզվել է Դոնաթելլա Վերսաչեի օգնականներն ինչ-որ բան են շփոթել չափսերի առումով եւ Քիմը չի կարողացել կոճկել նվերը։

«Որքան շքեղ կլիներ Versace-ի այս զգեստը, եթե ես կարողանայի մտնել դրա մեջ», — դառնությամբ խոստովանել է Քարդաշյանը: Փոխարենը փարթամ կոնքերով Քիմը հեշտությամբ մտել է մեկ այլ հանդերձանքի մեջ․ խորը դեկոլտեով սպիտակ, մարմինն ընդգրկող, կողքերի հատվածում կտրվածքներով զգեստ։  Քիմն արձակել է երկար մազերը, արել ֆիրմային վառ դիմահարդարում ՝ ավելացնելով նրբաճաշակ ականջօղեր եւ ադամանդներով վզնոցներ։

Քիմը նաեւ որոշել է երկրպագուներին ուրախացնել նոր լուսանկարով ՝ իր ավագ դստեր՝ վեցամյա Նորթի հետ: Աստղային մայրիկն ու դուստրը միասին բազմոցին պառկած կերպարանք են ընդունել։ «Լավագույն ընկերուհիները», — հայտարարել է Քարդաշյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ