Ուկրաինացի պաշտոնյան շանը կապել է մեքենային և քարշ տվել 1.5 կմ
Խմելնիցկիի շրջանի պետական արխիվի տնօրեն Վլադիմիր Բայդիչն իր շանը կապել է ավտոմեքենային և Կուզմին գյուղում քարշ տվել 1.5 կմ: Տեսանյութը հրապարակվել է UAnimals ֆեյսբուքյան էջում:
Ականատեսները պաշտոնյային կանգնեցրել են Կրասիլովսկի շրջանում և պահանջել են շանն ազատ արձակել, իսկ դրանից հետո ոստիկանություն են կանչել:
Ինչպես բացատրել է Բայդիչը, այդ կերպ նա ցանկացել է պատժել շանը, որը կծել է նրա մորը:
Նշվում է, որ կենդանին ողջ է, գտնվում է կենդանաբուժական կլինիկայում:
Պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով: