«Ես դա գիտեի, երբ մենք դեռ ամուսնացած չէինք». Լայանայի նոր ֆոտոշարքը հղիության վերջին շրջանում

Հղիության վերջին շրջանում գտնվող երգչուհին նոր ֆոտոշարք ունի :

«Երբ իմացա՝ հղի եմ, մտածում էի՝ ինչպես ամուսնուս հայտնեմ լավ լուրը: Մեկ օր դիմանալուց հետո առանց պատրաստվելու հայտնեցի: Աշխարհով մեկ եղավ՝ ասելով՝ իր տղան որոշել է գալ: Ես էլ նշեցի, որ առայժմ հղիության լուրն է, սեռն ավելի ուշ կիմանանք, պետք չէ տրամադրվել, ինչ սեռի բալիկ ուզում է՝ լինի, ամենակարեւորը՝ լինի առողջ, ու որ Էլինան միայնակ չմեծանա»,-պատմել է Լայանան:

Ավելի ուշ երգչուհին իմացել է, որ որդի է ունենալու.«Եվ այդ ժամանակ Ռոլանդն ավելի հաստատուն ասաց՝ ինքը կանխազգում էր: Չեմ կարող բառերով նկարագրել նրա արձագանքը. երազանք ուներ տղա ունենալ եւ անունը Ռոբերտ դնել՝ իր սիրելի պապիկի անունով: Ես դա գիտեի, երբ մենք դեռ ամուսնացած չէինք, եւ ահա նրա երազանքը կատարվում է: Իսկ ես հավատացնում եմ, որ իսկապես նշանակություն չեմ տվել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ բալիկի սեռին: Աղջիկ արդեն ունեի եւ մի տեսակ հանգիստ էի»:

Լայանան խոսել է նաեւ Էլինայի արձագանքի մասին.«Նա սկզբում նկատեց իմ ֆիզիոլոգիական փոփոխությունը: Բացատրեցինք, որ շուտով եղբայր է ունենալու: Ամեն օր հարցնում է՝ երբ է ծնվելու: Կարծում եմ՝ չի խանդի փոքրիկին, քանի որ կփորձենք իրեն ավելի շատ ժամանակ տրամադրել, որպեսզի նման խնդիր չունենանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ