Համացանցում հայտնվել է Գրիշա Աղախանյանի և Սպիտակցի Հայկոյի զուգերգը՝ «Ես — ես»:Հիշեցնենք, որ Գրիշա Աղախանյանը ծնվել է 1968թ. մարտի 5-ին, Սոչիում: 1985թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ, 7 տարի սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1985-92թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում:
1988թ-ից աշխատել է «Մետրո» թատրոնում՝ որպես դերասան: Եղել է նաև թատրոնի հիմնադիրներից: 1990-ականների սկզբերին երգել է «Ասպարեզ» ստուդիային կից խմբում և պրոպագանդել է «ռեպ» երաժշտական ոճը:
Այդ ժամանակահատվածում սկսել է համագործակցել երգահան Արթուր Գրիգորյանի հետ և մինչ 1997թ. երգել է դեռ նոր կայացող Հայաստանի Երգի պետական թատրոնում: Երաժշտական մասով համագործակցել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի հետ: 1998-2000թթ Երևանում թողարկել է «Top 10 of Rabiz» 1-ին-ից 3-րդ ձայնասավառակները:
Տեսանյութը ստորև…