Ինչպես են փոխվել Հայաստանի ճանապարհները. ներկայացնում է նախարարը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է ասֆալտապատված ճանապարհների լուսանկարներով, որոնց կից գրել է.

«Լուսանկարում ու գնահատում են մեր հետևողական քաղաքացիները: Շնորհակալ եմ»:

Հայաստանի Հանրապետության ճանապարհների կառուցման, բարեկարգման համար 2020թ-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ ՀՀ դրամ՝ երկու անգամ ավել գումար, քան 2019թ. է հատկացվել (58 մլրդ դրամ): 2020թ. այս ուղղությամբ հատկացվելիք միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով ճանապարհաշինության ուղղությամբ հատկացված բոլոր միջոցների գումարին կամ՝ 2018-19թթ-ին հատկացված միջոցների գումարին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի համաձայն՝ ճանապարհների նորոգման ծրագրով ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհի շինարարությունը, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է, և տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: 2020թ-ի համար նախատեսվում է վերանորոգել 500 կմ ճանապարհ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ