Հայերը ինքնաթիռի սրահում կլարնետի և դհոլի նվագակցությամբ երգում-պարում են

Համացանցում լայն տարածում է ստացել տեսանյութը, որտեղ հայերը ինքնաթիռի սրահում կլարնետի և դհոլի նվագակցությամբ կատարում են  «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական երգը։

Դհոլը հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք է։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։

Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։

Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ