Հետաքրքիր ալեգորիկ անվանում են տվել ահաբեկչությամբ հեղաշրջում կատարելու օպերացիային, որը թերևս տրամաբանական շարունակություն ունի․ Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Հյուսիսային տերևաթափ։
Հետաքրքիր ալեգորիկ անվանում են տվել ահաբեկչությամբ հեղաշրջում կատարելու օպերացիային, որը թերևս տրամաբանական շարունակություն ունի։
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ տերևաթափը սովորաբար աշնանն է լինում, ուրեմն օպերացիայի հաջող իրագործումից հետո հաջորդելու էր ձմեռը, որը իր բուք ու բորանով այնպիսի իրավիճակ կառաջացներ Հայաստանում, որ ցրտահարվելու սարսափից մարդիկ իրենց խոհանոցներից քթները դուրս չէին համարձակվի հանել։
Տաք ուղեղներ, զգույշ եղեք, չսառեք հանկարծ ձեր անվերջ նվնվոցի արդյունքում։ Իրավապահ համակարգը աշխատում է, սա ձեզ ի ապացույց։ Իսկ եթե ուզում եք այս մարդակերների հետ հաշվեհարդար տեսնել իրենց մեթոդներով, ուրեմն սխալ երկիր եք ընտրել ապրելու համար, տեղափոխվեք սոխաստան, կամ չեչենըստան ու նմանատիպ այլ վայրի ջունգլիներ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ