Հիշեցնենք, որ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին ԱԱԾ նախկին տնօրեն, այդ պահին ՀՖՖ գործող նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված.
Հարց-Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:
Պատասխան-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:
Հարց-Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:
Պատասխան-Կարծում եմ՝ այո:
Հարց-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:
Պատասխան-Ոչ, նման խնդիր չի դրվել:
Հարց-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:
Պատասխան-Այո, սպասելի էր:
Հարց-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:
Պատասխան-Չեմ պատասխանի այդ հարցին: