«Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հայտարարություններն շատ նմանություններ ունեն»․ Հրաչյա Հակոբյան

«Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հայտարարություններն ահագին ընդհանրություններ ունեն։ Չեմ ուզում պնդել, որ նույն գծի մեջ, բայց փաստենք՝ բավականին նմանություններ կան երկուսի հայտարարություններում», նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարցազրույցին, պատգամավորն ասաց․ «Նա ԱԱԾ տնօրեն է եղել, կարող էր կանխել այն վտանգերը, որոնք սպառնում են մեր պետությանը։ Միայն թե հիմա էլ չասեն, թե Վանեցյանն ուզում էր կանխել դրանք, ու հենց այդ պատճառով էլ պահանջեցին նրա հրաժարականը, ինչը, բնականաբար այդպես չի»։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ