Ինչպես է ժողովուրդը տոնել իր հաղթանակը

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կրկին իրենց ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր իշխանությունն այն բանից հետո, ինչ իր ղեկավարած քաղաքական ուժը հաղթանակ տոնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է բրիտանական The Guardian-ը: Պարբերականը մեջբերել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի քաղաքացիները խորհրդարանում կազմել են հեղափոխական մեծամասնություն»:

Sputnik News-ը նշել է, որ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ ձախողել է հաղթահարել 5 տոկոսանոց նախընտրական շեմը՝ անցնելու խորհրդարան՝ հավաքելով ընդամենը 4.7 տոկոս ձայն:

 

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դաշինքը հեշտորեն հաղթել է խորհրդարանական ընտրություններում»,- գրել է Reuters-ը:

Ինչպես են հայերը տոնում հաղթանակը

Posted by Teststart on Monday, December 10, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ