Վատ սարքած ներկայացումից, մինչեւ կոստյումի ճարմանդը` խոր վերք.. սպին մնալու է, քանի դեռ քաղաքական դիակների աչքերը բացում են․․․

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վատ սարքած ներկայացումից, մինչեւ կոստյումի ճարմանդը` խոր վերք.. սպին մնալու է, քանի դեռ քաղաքական դիակների աչքերը բացում են, որ դատարկ դհոլները կլառնետ փչեն, իսկ նորերի մեջ նրանցով հիացող փամփլիկ բեղ-մուրուսավորները շարունակում են վատ պարե՛լ։

Նախորդ ավտորիտար ռեժիմից հետո, այնուամենայնիվ ինձ հիացնում է, այն, թե (հեղափոխությունը) ինչքան ինստիտուտներ ու մարդկանց է ազատագրել ստրկությունից։

Գայլերը գոհ են, համա գառները փնտրտուքի մեջ։ Չկա` կոմպոնենտ/ություն։ Անձնական շահը խեղդել է երկրի շահին։

Անցանք` հետին թվով — Երբ հուզաթաթախ ձայնով եթերից «բոլոլա» շինողները ասում են, թե ներդրումներ չկան, որովհետեւ Պուտինի հետ լավ հարաբերություններ չի կառուցել Նիկոլը։ Հետո, թե Սերժիկի օրոք երբեք չի եղել այսպիսի կախվածություն դրսից, որ խանգարող օղակ հանդիսանա, ու օղակը գնալով սեղմվի.. միտս ընկնում է, թե ինչպես էին առաջ գցում իրենց` Մոսկվայից հրաման իջեցրած միտքը` Մոսկվան ամեն, ինչ անելու է, որ Հայաստանում կարգուկանոն հաստատվի, ու առանց Մոսկվա, մենք դատապարտված ենք կործանման.. ու լոզունգները տարածվում էին բերնեբերան։
Ակնհայտ ստի տոպրակ։ Նիկոլն էլ է ջան-ջան-ի բռնվել հյուսիսից եկող սառը քամիների հետ։ ճճ

Հիշում եմ, թե ինչպես էին Կարեն եւ Սամվել Կարապետյանները «ուզում են հարցը լուծել ռուսների օգնությամբ»։ Դե, հեռու անցյալում չէ` «ապահով Հայաստան» կարգախոսը, որ ապահով ասելով հենց նկատի ունեին Կրեմլին..

Հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Շատերն են, շատ բան մոռացել։ Օգուտ չէ՛։ Բայց իրենց ընդդիմություն հռչակածները ազատվելով կապանքներից, ստորաքարշ լինելը մի կողմ դնելով, ինչպես ուզում են արդարացնում են իրենց ժամանակները, ժողովելով իրար գլուխ իրենց նմաններին, որ միտք անեն, թեւ ամնեզիան գնալով խորանում է այն աստիճան, որ մառազմատիկները, անգամ հիշողության պատերն են հաստացնում, որ մոտ եկող չլինի։ Հիմա։ (նոր բան չի՛. ամսաթիվը հետի՛ն) Տասը տարում Սերժիկի նկուղներում շշալցված-ները, իրենց գարաժի շեֆի հրամանով` ստնտուն քանի՞ պայմանագիր է կնքել ռուսական կողմի հետ, որքա՞ն ժամանակով է երկարաձգել ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում, քանի՞ անգամ է շնորհակություն հայտնել, քանի՞ անգամ է պպզել` կանգնել, շողոքորթե՛լ, ոտնՊԱՔԵԼ պուտինի «դաբրոյով» վերընտրվել, հետո` ԵՄ Ասոցացման պայմանագրը խզելով` միանձնյա որոշմամբ ՀՀ-ն մտցրել Մաքսային միության, այնուհետ՝ ԵԱՏՄ կազմի մեջ: (գագաթաժողովում` Պուտինից վախեցավ պատասխանել Ալիեւի նամակն ընթերցող Նազարբաեւին)

Ամենը կարապետյաններն են փաստորեն արել ու հիմա փորձ է արվում Սերժիկին ներկայացնել որպես սուրբ։ Բայց դե փողը մութ տեղը լույս տվո՛ղ է: Կարապետյաններն էլ մնացին իշխանության հետ, իրենց դիրքերում՝ ջան-ջան-ի..՝ նյութական (դիվանագիտական) կախվածություն:

Ինչոր է, անցանք առա՛ջ: Փաստաթղթեր կեղծողները բնական է, որ իրականությունն էլ պետք է կեղծեն ու ամենը բարդեն նորերի վրա, թե ինչ արել-դրել են` թարմ է.. իսկ հներից ազատվելը` անհնարին։ Ու այս ամենը ներկայացնելով խոսքի միջոցով փորձ է արվում, կրկին Կրեմլով վախեցնել։ Թե քանի դեռ նորերդ չեք «կզել» Պուտինի գոտկատեղից ներքեւ, ապա ամբաստանյալ վոյինը, հենց եղբայրության օգնությամբ կազատվի։ Այն դեպքում, որ ամեն ինչ անում են լարվածություն ստեղծելու, հալից ընկած պահին` վրա տալու։

Էդ էլ չփրկեց: Հյուսիսից անցում՝ Ֆրանսիա: Լուրջ ընդունելու բան չէ. միանգամից հասկացավ Մակրոնն ու նամակը պատռեց: ճճ
Ոչ հիշողությունը վիժելու սովորություն ունի, եթե մի բան էն չի, ոչ էլ անցյալը կարող ես ջնջել.. այլ բան է, որ այս ամենից հետո, նոր իշխանությունները պետք է ամեն բան կշռել, հետո` չափել.. հետեւություններ անել..(ինչքան կարելի է ասել), բայց մի կողմից էլ, տեղից ժխշվողը, որ անխնա շմայսվում է, լավ է անում, որովհետեւ նորերի գլխում չկարողացանք մտցնել, որ դրանք այն զանգվածը չեն, որ իրենք իրենց ուղղվեն.. բայց կարեւորը այսօր կա այն, որ ներկա իշխանությունների գլխին է կոտրվում անգամ հների թողած «ավերակները», որից ոչ մի կերպ նորերը չեն ուզում ազատագրվել։
Այստեղ է, որ կա մեծ հարցական` ինչո՞ւ.. եւ այդ մեծ հարցականը իր հետ «պղտորումներ» է բերում..

Վատ սարքած ներկայացումից, մինչեւ կոստյումի ճարմանդը` խոր վերք.. սպին մնալու է, քանի դեռ քաղաքական դիակների աչքերը բացում…

Posted by Արթուր Հայրապետյան on Friday, November 22, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ