Սահակյանը դրսևորում և արտահայտում է այն արժեհամակարգը, որ կրել և կրում է իր պաշտպանյալը․ փաստաբաններից ամենաանկեղծն է

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սույն փաստաբանը թերևս ամբաստանյալ Քոչարյանի տասնյակին հասնող փաստաբաններից ամենաանկեղծն է: Երբեմն հարցերին պատասխանում է ադրբեջաներեն, երբեմն ոտքի չի կանգնում, երբեմն կանանց է վիրավորում, հատուկենտ դեպքերում՝ կենդանիներին: Այսինքն՝ Սահակյանը դրսևորում և արտահայտում է այն արժեհամակարգը, որ կրել և կրում է իր պաշտպանյալը:

Պողոս Պողոսյանի իրավահաջորդների պաշտպանությունը հաջողությամբ ձախողելուց հետո Սահակյանը Քոչարյանից որպես նվեր ստացավ Փաստաբանների Պալատի ղեկավարի պաշտոնը:

Ներկայումս Գլխավոր դատախազությունը որոշել է վերաբացել այդ գործը, և առանձին քննության առարկա պետք է լինի Սահակյանի դերակատարումը գործի ընթացքի վրա: Այդ տարիների աղմկահարույց դատավարություններից և ոչ մեկի առթիվ Սահակյանը չհնչեցրեց «ոչ հարգելի դատարան»….

Վատ սարքած ներկայացումից, մինչեւ կոստյումի ճարմանդը` խոր վերք.. սպին մնալու է, քանի դեռ քաղաքական դիակների աչքերը բացում…

Posted by Արթուր Հայրապետյան on Friday, November 22, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ