Շունը փրկել է տիրուհու կյանքը՝ չորս անգամ անսխալ «ախտորոշելով» քաղցկեղը

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի բնակչուհի Ստեֆանի Հերֆելին հաջողվել է ժամանակին հայտնաբերել չարորակ ուռուցքն իր շան շնորհիվ, հողորդում է Daily Star-ը:

Կնոջ խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեց տարի առաջ: Սիերա անունուվ շան պահվածքը փոխվել է. նա սկսել է հաճախ մոտենալ տիրուհուն, հոտոտել նրա որովայնն ու պարբերաբար քթով հպվել:

Սկզբում ամերիկուհին որևէ կերպ չի արձագանքել շան նման վարքագծին, սակայն մի քանի օր անց նկատել է, որ Սիերան թաքնվել է պահարանի ետևում, կծկվել է և քիթը թաքցրել պոչի տակ:

Շան արտասովոր պահվածքն ու որովայնի ցավերն ստիպել են կնոջը դիմել մասնագետին և բուժզննում անցնել: Արդյունքում բժիշկներն ախտորոշել են ձվարանների երրորդ աստիճանի քաղցկեղ և անհապաղ բուժում նշանակել, ինչի շնորհիվ հիվանդությունը նահանջել է և անցել ռեմիսիայի շրջան:

Սակայն մի քանի ամիս անց Հերֆելը նկատել է, որ Սիերան կրկին սկսել է հոտոտել իր որովայնն ու թաքցնել քիթը թաթերի կամ պոչի տակ: Հերթական բուժզննումը հաստատել է, որ քաղցկեղը կրկին ակտիվացել է: Այս կերպ Սիերան նախազգուշացրել է տիրուհուն վտանգավոր հիվանդության մասին ևս երկու անգամ: Ընդհանուր առմամբ՝ շանը հաջողվել է չորս անգամ անսխալ «ախտորոշել» տիրուհու հիվանդությունը:

Հերֆելին բուժող բժիշկը՝ ուռուցքաբան Դևիդ Քուշները կարծում է, որ շան պահվածքն ունի իր հիմնավորված բացատրությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 97% դեպքերում շները կարող են տարբերել առողջ արյան հոտը քաղցկեղով ախտահարված արյան հոտից:

«Հետազոտությունների այս ոլորտ շատ հետաքրքիր է: Այն դիտարկում է չարորակ ուռուցքների հայտնաբերման գործում շան հոտառության գործածության հավանանականությունը», — նշում է գիտնական Հիզեր Ջանքեյրան:

Նյուէի աղբյուր՝ ԹԵՐԹ․am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ