«Եթե հանրությունը մոլորության մեջ է, վերջին 1 տարին և դրանից առաջ ինչո՞վ էր զբաղված Վանեցյանը, մու՞կ էր տշում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալվ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Վանեցյանը Սաթիկին տված հարցազրույցի ժամանակ նշել է.

«Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգում է Ազգային անվտանգությունը»

Հարց՝ եթե Սորոսի գրասենյակը վտանգում է ՀՀ-ում ազգային անվտանգությունը, վերջին 1 տարին և դրանից առաջ ինչո՞վ էր զբաղված Վանեցյանը, մու՞կ էր տշում…

«Հանրությունը մոլորության մեջ է…»

Հարց՝ եթե հանրությունը մոլորության մեջ է, իր ողջ գիտակից կյանքը Ազգային անվտանգությանը ծառայող Վանեցյանն ու՞մ է սպասում, ինչքա՞ն է սպասելու… չէ որ նույն մոլորված հանրությունը շատ մեծ վտանգ է Ազգային անվտանգությանը…

Միևնույն ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենը նշում է, որ «Կարծում եմ լռելը սխալ է», բայց չգիտես ինչու շարունակում է լռել ու հավելում է, որ ժամանակը կգա, կխոսա…

ԱԱԾ նախկին տնօրենը նաև նշել է, որ ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, բայց միևնույն ժամանակ չի բացահայտում այդ ուժերին…

Իր խոսքում նշելով, որ «խոսում է միայն փաստերով», ԱԱԾ տնօրենը և ոչ մի փաստ չներկայացրեց վերը նշված հայտարարություններն անելուց:

Վանեցյանի հրաժարականի հաջորդ օրը հետևեց վերջինիս հայտարարությունը, որ կխոսա ու մինչ այսօր դեռ շարունակում է լռել, ընթացքում էլ հաթաթա տվեց, թե տեսանյութեր ունեմ, կհրապարակեմ…

Վանեցյանը կամ սպառնալիք է Ազգային անվտանգությանը կամ շարքային անպատասխանատու է և պարզապես քաղաքական բառիկությամբ է զբաղված, այլապես քաջատեղյակ լինելով անվտանգությանը սպառնացող հարցերին, վաղուց արդեն խոսել էր՝ այն էլ փաստերով…

Վանեցյանը Սաթիկին տված հարցազրույցի ժամանակ նշել է.«Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգում է Ազգային…

Posted by Taron Chakhoyan on Thursday, November 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ