Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իրենց վստահության քվե տված քաղաքացիներին՝ հավելելով, որ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և եկել է օրուգիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունը արդարացնելու ժամանակը։

«Ուզում եմ շնորհավորել ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին խորհրդարանական այս ընտրություններում։

Ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաև  ՀՀ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը»,- ասել է նա։

Փաշինյանը շնորհավորել է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

Փաշինյանը շնորհավորել է ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին

Posted by 1in.am on Monday, December 10, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ