ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել սկանդալային տեսանյութի մասին

2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ տեսանյութ է տարածվել համացանցում՝ «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով:

Ստորև՝ սկնդալային տեսանյութը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ