Փաշինյանը քարոզարշավ անցկացրեց Արագածոտնի և Շիրակի մարզերում: Իր ելույթներից մեկի ժամանակ նա անդրադաձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե դեկտեմբերի 9-ին անակնկալ է սպասվում:
«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց, թե իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։
«Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վայ Նիկոլ, Նիկոլ… Ճիշտ էր ասում էլի
Վայ Նիկոլ, Նիկոլ… Ճիշտ էր ասում էլի :DՊլյուս ➕ դրեք, եթե Նիկոլի հետ եք մինչև վերջ 😍😍
Posted by Աշխարհի Հայերով on Monday, December 10, 2018