«2018 թվականի համեմատ 2019-ին ունենալ 18 տոկոս աճ, իհարկե հեղափոխական է, բայց դա անաշխատ եկամուտի հետևանք է»,- անդրադառնալով 2020-ի պետական բյուջեի հեղափոխական լինելուն, այս մասին ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:
«Մենք ներկրել ենք 120 000 ավտոմեքենա, որը մեզ պետք չէ, և որը մենք չենք արտադրում, այսինքն ներկրել ենք ու արտահանել, բայց Հայաստանում մնացել է 115 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որը վարչապետ Փաշինյանի ներկայացրած բոլոր իրականացված և սպասվելիք ծրագրերի հիմքն է»,-նշել է բանախոսը:
Մինասյանի պնդմամբ, առանց այս 115 մլրդ-ի մենք կունենայինք ընդամենը 8 տոկոսանոց աճ, այսինքն մի փոքր պակաս, որքան ՀՀ-ն գրանցել էր մինչև հեղափոխությունը, այն է՝ 7 տոկոս:
ՀՀԿ ԳՄ անդամն անդրադարձել է նաև նոր իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության մի շարք ուշագրավ դրվագների ևս: