«100 դոլար պարտքով սկսեցի, վճարեցին 10 հազար դրամ»․ Քրիստինե Պեպելյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում

Փոփ երգչուհի Քրիստինե Պեպելյանը «Ժամադադար» հաղորդաշարի եթերում պատմում է իր առաջին տեսագրված երգի մասին, թե ինչպես է 100 դոլար պարտք վերցրել` ձայնագրման ծախսերի համար, իսկ հետո հրապարակային մի համերգի ժամանակ կատարել է երգը`վճարվելով 10 հազար դրամ:

«Այդ երգը` «Հրաժեշտը», իմ սկիզբն էր, որին ես պարտական եմ: Միայն իմ ձայնն էր հնչում, հոլովակում ես չէի երևում, և նշված չէր անունս: Բայց մարդիկ սիրեցին երգը, հետո սկսեցին հիշել իմ կերպարը, անունը, հատկապես ազգանունը»,- ասում է Պեպելյանը:

«Ճանաչված լինելը հեշտ է, ազնիվ պետք է լինես: Շատերն են ուզում ճանաչված լինել, բայց չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում դա: Սակայն եղել են իմ կյանքում շրջաններ, ծանր իրավիճակներ, որոնք, շատ կուզենայի, որ չլինեին: Հասկացել եմ, որ միայն ես կարող եմ ինձ օգնել»,-հավելում է երգչուհին։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ