«Վստահ ենք՝ հրդեհը միտումնավոր էր, իսկ տարածքները ձեռք բերողը Մայրապետյանն է»․ բնակիչ

Խոշոր հրդեհ էր  բռնկվել Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Դեպքի վայր էր մեկնել մի քանի մարտական հաշվարկ:  Ժամանեցին նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհից։ «10 մարտական հաշվարկ է աշխատում, ջրի խնդիր չունենք:

Միակ բանը, որ գիտեմ՝ երկրորդ հարկում վերանորոգման պրոցես է, կրակը տանիքից է սկսվել: Դոլմամայի անկյունն էր բռնկվել, հանգցրեցին ու չթողեցին տարածվել: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ. տուժածներ չկան»:

Բնակիչները վստահ են , որ հրդեհը միտումնավոր կազմակերպված էր։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ