Ֆրանսիայում ընթանում է «Մանկական Ձայնը» երաժշտական նախագծի եզրափակիչը, որտեղ ելույթ ունեցավ նաև 12-ամյա հայուհին՝ Էրմոնիան։
Էրմոնիան կատարեց Շառլ Ազնավուրի «La bohème» ստեղծագործությունը, որը շատ հուզեց ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ հանդիսատեսին։
«Լա Բոհեմը» երգը ստեղծվել է Ժորժ Գոտերիի համար, այն «Պարոն Կարնավալ» (ֆր.՝ Monsieur Carnaval) օպերետից էր: Գոտերի և Ազնավուրի միջև երգը երգելու մրցակցություն է սկսում։ 1965 թվականին Ազնավուրը ձայնագրում երգը, իսկ Գոտերիի կատարմամբ ձայնագրած երգը այդպես էլ դարձավ ոչ հանրաճանաչ։Երգը Ազնավուրի ամենահայտնի կատարումներից է, ինչպես նաև ամենահայտնիներից է ֆրանսերեն լեզվով երգերի մեջ։
«Լա Բոհեմը» երգը համարվում է նաև ֆրանսիական շանսոնի բացառիկ ստեղծագործություններից մեկը: 1965-1966 թվականներին երգը դարձել է միջազգային հիթ և տեղ զբաղեցրել Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի և այլ երկրների լավագույն երգերի տասնյակի մեջ։ Ազնավուրը այդ երգել է իր գրեթե բոոլոր համերգներում։ Երգը Ֆրանսիայում վաճառել է ավելի քան 200 000 օրինակով։