Փոքրիկ դստեր հետ հոր ուրախ պարը ցնցող ընթացք Է ստացել

Հաճելի ընտանեկան պարը միանգամայն այլ ընթացք Է ստացել, երբ աղջիկն սկսել Է թվերք պարել, իսկ հոր արձագանքն անգին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, որ դուստրը հոր հետ ուրախ պարում Է աշխույժ երաժշտության ներքո: Աղետի ոչ մի նշան չի երեւում, սակայն տասը վայրկյան անց փոքրիկը որոշում Է ցույց տալ իր կարողություններն ու հմտությունները՝ պարի ոճը փոխելով թվերքի: Դժբախտ հայրն իսկույն քարանում Է տեղում եւ շփոթահար նայում դստերը՝ ամոթից ծածկելով դեմքը:

Նման բան փոքրիկից նա հաստատ չԷր սպասում: Այնուհետեւ տղամարդը շրջվում Է ու գնում՝ հավանաբար խորհելու, թե երեխայի դաստիարակության հարցում ինչն այնպես չի արել:

Իսկ Ցանցի օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի. մարդկանց մի մասը հայտարարել Է, որ տեսանյութում ծիծաղելի ոչինչ չկա, եւ ահավոր Է, որ այսքան փոքր տարիքում աղջիկը թվերք Է պարում: Ահա թե ինչու մեկնաբանողները դատապարտել են մոր անզուսպ ծիծաղը եւ հորը խորհուրդ են տվել զբաղվել դստեր դաստիարակությամբ, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ