Ֆելիքս Ցոլակյանը՝ «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մասին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհից։ «10 մարտական հաշվարկ է աշխատում, ջրի խնդիր չունենք:

Միակ բանը, որ գիտեմ՝ երկրորդ հարկում վերանորոգման պրոցես է, կրակը տանիքից է սկսվել: Դոլմամայի անկյունն էր բռնկվել, հանգցրեցին ու չթողեցին տարածվել: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ. տուժածներ չկան»:

Հիշեցնենք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ: Քիչ առաջ ժամանեցին նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ