Հայաստանն ու հայկական խոհանոցը՝ նիդեռլանդական հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում

Նիդեռլանդական հայտնի SBS6 հեռուստաալիքի հերթական հաղորդումներից մեկը նվիրված է եղել Հայաստանին ու հայկական խոհանոցին:

Հաղորդման հենց սկզբում հաղորդավարները նախ անդրադառնում են Հայաստանին` այն բնութագրելով որպես ամենահին և ամենահյուրասեր պետություններից մեկը:

Ի՞նչ է սովորաբար լինում հայկական սեղաններին, և որոնք են հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մի քանիսը:

Հայկական լավաշ, պանիր, վարունգ, լոլիկ և, իհարկե, խորոված: Այս ամենը, ըստ հաղորդման, իր համով ու հոտով զարդարում են հայկական գինին և կոնյակը: Նկարահանումներն իրականացվել են հայկական ռեստորանում, որը կոչվում է «Armenian Cuisine»: Ռեստորանի սեփականատեր Արտակ Եղիշյանն է նաև հաղորդման ընթացքում ներկայացնում հայկական խոհանոցը ու դրա անբաժանելի ուտեստներից մի քանիսը՝ հաղորդավարներին ցուցադրելով նաև դրանց պատրաստման ընթացքը:

Դե, իսկ վերջում հայկական գինիով բաժակ են բարձրացնում և ասում` «հայեր ջան, դուխով»:

Mocht je het item van Armenian Cuisine gemist hebben op SBS6, dan kan je dit hier terugkijken.

Posted by Nikolai Geworg Khatchatouryan on Saturday, November 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ