Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. ինչպես է BMW-ն հայտնվում բեռնատարի անիվների տակ /բացառիկ տեսանյութ/

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մասնատվել է և վերածվել մետաղե ջարդոնի: 1 մարդ տեղում մահացել է, ևս 1-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են կողաշրջված ЗИЛ-ը և սահմանազատել տարածքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ