«Արա Ճպլ, ի՞նչ էիր ասում, յանի անակնկալ ունես». Սերժը՝ Աշոտյանին

Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 9-ի արտախորհրդարանական ընտրությունները որակում է ժողովրդավարական իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

Կուսակցության ընտրական շտաբի այսօրվա հայտարարությունում մասնավորապես ասված է. — «Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։

Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ:

Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է։ Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ