«Իմ տղան էլ պիտի 3 տարի սովորեր, բայց եկել ու ծառայում է». Փաշինյանը հակադարձեց իտալահային

Միլանում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը տեղի հայերից մեկը կառավարության ղեկավարին ասաց, որ իր որդիներից մեկի ծառայության ժամկետն է մոտենում, սակայն նա սովորում է Իտալիայում և չի ուզում թողնել ուսումը։

Վարչապետը նրան պատասխանեց իր որդու օրինակով։ Նա ասաց, որ 2017 թվականին իր որդին նույնպես սովորում էր արտասահմանում՝ Տարտուի համալսարանում, սակայն երբ եկավ ժամանակը, նույնիսկ չմեկնեց Տարտու։ Փաշինյանն ասաց, որ այն ժամանակ ինքը դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, իսկ հետո դարձավ վարչապետ, բայց որդին, միևնույն է, հիմա ծառայում է բանակում։

Փաշինյանը կոչ արեց՝ բոլոր զինապարտ քաղաքացիները գան Հայաստան, ծառայություն անցնեն որպես ՀՀ հպարտ քաղաքացին

Իմ ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որից հետո պատասխանում եմ հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ