Նորատուսցի Ալիկի եղբոր խուլիգանության գործով հարցաքննվել են նրա «ամենօրյա ընկեր»՝ «Ջիլը», «Չեչենը» ու Սաքոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Նորատուսցի Ալիկի եղբոր՝ Արա Բանդուրյանի գործի դատական քննությունը:

Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հոդվածի ծանր մասով՝ զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Արա Բանդուրյանը գրավով ազատ է արձակվել:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13 –ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ գտնվելով
Հյուսիսային պողոտայի «Հուկաման» ակումբում, «իր անձի ենթադրյալ առավելություններով» տարված և «անթաքույց արհամարհանք դրսևորելով» ակումբում գտնվող հանրության նկատմամբ, զենքի գործադրման սպառնալիքով ու անկանոն կրակոցներ արձակելով՝ կատարել է խուլիգանություն:

Ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը նախ դեպի ակումբի պարահրապարակ է նետել տարբեր առարկաներ, այնուհետև գործով չպարզված անձից ձեռք է բերել ու կրել հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ առաջացնելով անհանգստության մթնոլորտ: Բանդուրյանը, ըստ մեղադրանքի, անտեսելով ակումբում գտնվողներին, անկանոն կրակոցներ է արձակել՝ նրանց կյանքի ու առողջության համար իրական վտանգ և վախի, տագնապի մթնոլորտ առաջացնելով:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատարան էին ներկայացել ու հարցաքննվեցին Արա Բանդուրյանի ընկերներ Դավիթը՝ «Ջիլ» մականունով, Արմենը՝ «Չեչեն» մականունով, և մասնագիտությամբ իրավաբան, Ռուսաստանում ակումբ ունեցող Սարգիսը: Երեք վկաներն էլ մեղսագրված արարքի պահին եղել էին Բանդուրյանի հետ «Հուկաման» ակումբում:

«Ջիլ» մականունով Դավիթը դատարանում ասաց, թե դեպքի հետ կապված շատ բան չի հիշում: Նա չհերքեց դատարանի կողմից հրապարակված նախաքննական ցուցմունքը:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ