Պրեմիերա։Արամե «Սիրում ենք իրար»

Երեկվա ցնցող հաղթանակից հետո, կարելի է մի քիչ լիցքաթափվել լսելով Արամեի նոր կատարումը՝ «Սիրում ենք իրար»։

Ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Ընդամենը 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Երևան: Հայրը՝ Մարատ Եղիազարյան, մայրը՝ Ռուզաննա Կարապետյան։ Եղբայրը՝ Կորյունը իրենից մեծ է երկու տարով, իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով։

Արամեն իր անունը ժառանգել է հորեղբորից՝ Արամայիսից։Արամեն 10 տարեկան էր երբ ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով, Ռուսաստան։Այստեղ նա ընդունվում է «Արևիկ» մանկապատանեկան երգի համույթ, ուր էլ անում է իր առաջին քայլերը երգի ասպարեզում։

9-րդ դասարանում որոշում է ընդունվել հումանիտար վարժարան, սակայն վերջանականապես ընդունվում է բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանության բաժին։ Որոշ ժամանակ նա աշխատել է նաև, որպես թարգմանիչ։ 2004 թվականին Արամեն վերադառնում է Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ