«Քոչարյանն ու Սարգսյանը կհաջողեն, եթե ժողովրդի վստահությունը չլինի մեր նկատմամբ». Հովիկ Աղազարյան

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ասելիք ունի հասարակությանը։ Հնարավոր չէ, որ Սերժ Սարգսյանը չիմանար, թե ընտրություններն ինչ ձևով են անցկացվում, չիմանար, որ դպրոցում ուսուցչի աշխատանքի համար 3 հազար դոլար կաշառք են տալիս։

Բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է, և, հետևաբար, ինքը ասելիք չունի։ Եթե նույնիսկ գա այնպիսի ժամանակ, որ ժողովուրդը վստահության աստիճանը մեր նկատմամբ մի փոքր նվազեցնի, ապա դա չի դառնալու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ հավաքված մարդկանցը, այլ կպատկանի այլ քաղաքական ուժի։

Իրենց ժամանակն անցել է, նրանք տասնյակ տարիներ ունեին որևէ բան անելու կամ ասելու համար», — այս մասին  նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ