«Իմ գրառումը Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում»․ վարչապետ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սուրբ Ղազար կղզում է՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Նա ափսոսանք հայտնեց, որ այցի ֆորմալ առիթը ջրհեղեղն է եղել, սակայն միշտ էլ առիթ փնտրել է այստեղ այցելելու համար։

Փաշինյանն ասաց, որ Մխիթարյան միաբանությունը կարևոր դեր է ունեցել հայկական իրականության և պատմության համար, ու համոզմունք հայտնեց, որ հետագայում էլ շատ կարևոր դեր պետք է ունենա՝ հայագիտական ժառանգության շնորհիվ։ Նրա խոսքերով՝ հայագիտական մեծ ժառանգության շնորհիվ միաբանությունը կարևոր դեր է խաղացել հայկական ինքնության պահպանման գործում։

Նա հայտնեց, որ իր ներկայացրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար կարևոր է հայկական ինքնության պահպանումն ու զարգացումը։

Իմ գրառումը Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, November 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ