Փաշինյանին ներկայացնում են հեղեղման պատճառով Մխիթարյան միաբանության կրած վնասները

Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։

Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմեց, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ է դրանց շարքում։

Ապա հայկական պատվիրակությունը մասնակցեց աղոթքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ