«Մտահոգ էիր ապե ՞)))». Կարգին Մկոյի բոց լուսանկարը

«Ընտրության եմ եկել շատ աշխատանքային տրամադրությամբ, միաժամանակ մտահոգ եւ լավատես։ Այսօր ընտրելու եմ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն ավելի բաց ու ժողովրդավար, ազգային, քրիստոնյա եւ ապահով Հայաստանի։

Նաեւ ընտրելու եմ հանուն այն Հայաստանի, որը, նույնիսկ ամենաէյֆորիկ վիճակում չի կորցրել մտածելու կարողությունը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։ Հարցին՝ մտահոգ է՞, Արմեն Աշոտյանը նշեց․«Միշտ եմ մտահոգ, քանի որ մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել»։

Արդեն ընտրական տեղամասում, Արմեն Աշոտյանը նախ լրագրողներին կատակով նկատողոթյուն արեց որպես թեկնածու իրեն հարցեր չուղղելու համար, ապա ինքն անձամբ նկատողություն ստացավ՝ որդու հետ քվեախցիկ մտնելու համար։

Քվեարկությունից հետո Արմեն Աշոտյանը դժգոհեց ընտրական տեղամասի փոքր եւ անհարմար լինելուց, ապա դժգոհեց իրեն որդու հետ քվեախցում գտնվելու համար նկատողություն ստանալուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ