Ովքեր են Հայաստան պետության վաստակավոր դավաճանները․․․

Ովքեր են Հայաստան պետության վաստակավոր դավաճանները․․․

Նոյեմբերի 8-ին Մարտի 1-ի գործող գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ մեկուսարանից պատասխանելով «Sputnik Արմենիա» լրատվական կայքի հարցերին հայտարարել էր, որ մեր երկրում բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա:

«Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից:

Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում»,- ասել էր Քոչարյանը: Փորձելով թիկունքից հարված հասցնել մեր պետության լեգիտիմ իշխանություններին, Քոչարյանը պրիմիտիվ հաշվարկ էր արել, որ գետերություններից մեկը կփորձի պատժել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Ընդամենը օրեր անց արտգործնախարարի մակարդակով ամբաստանյալ Քոչարյանը կոշտ պատասխան ստացավ Ռուսաստանից:

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ Քոչարյանը՝ Հայաստան պետության դեմ փորձում է լարել արդեն աևրմուտքի խոշոր տերություններից մեկին՝ Ֆրանսիային:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Սևակ Թորոսյանը հայտարարեց, որ Քոչարյանի դատավարության վերաբերյալ նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ստացել պատասխան: Թորոսյանն ասաց նաև, որ թեև պատասխան չէր ակնկալում, սակայն մի քանի օր առաջ Մակրոնը պատասխանել է, որ ուշադիր հետևում է Քոչարյանի դատավարության ընթացքին:
Հիմա դուք ռուսամե՞տ եք արտմտամետ, թե՞ գծերից ընկած շառլատաններ:

Ի՞նչպես մեկնաբանել տեղի ունեցածը: Պարզ է թերևս մի բան, բանտից ճողոպրելու համար Քոչարյանը և իր թիմը «քարեր էր նետում» Հայաստանի, մեր երկրի սուվերենության և մեր հեղինակության վրա: Ի՞նչ կապ ունի Մակրոնը Մարտի 1-ի դատավարության հետ: Ո՞վ է Սևակ Թորոսյանը, որ մեր ներքին խնդիրները բողոքի տեսքով ներկայացնի մեկ այլ պետության առաջնորդին: Դավաճանությունը պետության նկատմամբ պոզով և պոչո՞վ է լինում:

Պարադոքսալ է թերևս, որ Քոչարյանի և նախկինների պայքարի հիմքում ազգային արժեքների պահպանումն է: Պատության վաստակավոր դավաճանները պայքարում են ազգայինի պահպանության համար: Սա է իրականությունը:

Ովքեր են Հայաստան պետության վաստակավոր դավաճանները․․․Նոյեմբերի 8-ին Մարտի 1-ի գործող գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Monday, November 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ