«Երկար եմ լռել, չասելու համար,այսօր էլ ամեն բան չէ, որ ասելու եմ…»․ Ռուզան Ասատրյանի հիշեցումը տիկին Բելլային

Ռուզան Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Է՜հ, տիկին Բելլա Քոչարյան..
Երկար եմ լռել, չասելու համար,այսօր էլ ամեն բան չէ, որ ասելու եմ…

Հիշում եք, եկա ձեզ խնդրելու, որ ինձ գործից չհանեին,/աշխատում էի ՀՀ նախագահի աշխատակազմում/ երկու ուսանող էի պահում, դուք ինձ մերժեցիք, ասելով, որ անկարող եք,արձակուրդից նոր էի եկել, ընդամենը 50 հազար դրամ վճարեցին, որի կեսը տան վարձերին տվեցի ու մնացի շվար կանգնած…ինչու էին որոշել ազատվել ինձանից,ասեմ՝ հիշում եք բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի զայրույթն ու հայտնի բանաստեղծությունը:

Ինչպես Վիտալիի վերջին հայտարարությունների ժամանակ սկսվեց հայաստանցի- ղարաբաղցի խոսակցությունները, այդ օրերին էլ ներքին պառակտության ալիք էր բարձրացել, որպեսզի մարվեր այդ ալիքը գեներալ Սամվել Բաբայանի առաջարկով ես կազմակերպեցի Սամվել Բաբայան և Սիլվա Կապուտիկյան հանդիպումը, որի մասին

Երկու լեգենդ,, վերնագրով հոդվածով հանդես եկա ,,Իրավունք,, թերթում: Ի դեպ՝ երեք ժամ տևած մեր համատեղ զրույցի մի մասն եմ ներկայացրել մեկ էջանոց հոդվածում : Կապուտիկյանն էլ մեր նման մտահոգ էր և այդ կարևոր հանդիպումից հետո, մարեց հրդեհը: Ես համարձակվել էի, առանց իրենց տեղյակ պահելու նման հանդիպում կազմակերպել…և պատասխանը շատ չուշացավ:

Եղավ այն, որ հազարավոր ծանոթներ, որոնք դուռս թակելով ու թաթերի վրա էին աշխատասենյակ մտնում, որոնցից շատերին էի դժվարին հարցերում օգտակար
եղել, խուսափում էին աշխատանքի ընդունել, լուրն ամեն տեղ էր տարածվել , բոլորը վախեցած էին, նրանցից մեկն ազնվություն ունեցավ խոստովանելու: Ստիպված
հեռացա երկրից, երեք տարի ապրեցի Մոսկվայում, սիրտս Հայաստանի հետ էր, հենց այդ ժամանակ սկսեցի հանդիպումներս Մոսկվայի հայ մտավորականության հետ և ուսումնասիրեցի արխիվները, Հայաստանի ու Հայերի մասին ճշգրիտ գաղափար կազմելու համար, գրեցի ,,Սֆինքսը նայում է Արարատին,,գիրքը, օգտվելով 40 կտոր
գրականությունից, որի շնորհանդեսը առանց ինձ նշվեց Երևանում՝ Չարենցի տուն թանգարանում:

Հայաստանն իմ հոգին ու շնչառությունն էր, վերադարձա Հայաստան, ես ուրիշ տեղ չեմ կարող ապրել:Սարսափելի ծանր օրեր ապրեցի, կլինիկական մահ տարա, /դուք դեռ դրան չեք հասել, տ. Բելլա, ձեր կուտակած միլիոնները ձեզ կպահեն…/ Ահա, կարճ եմ ասում: Գեներալն էլ,ի դեպ շատ նեղված էր ու զարմացած,…Ես ինչի համար պայքարեցի, իսկ դուք ինչ արեցիք, ափսոս…

Եթե տեղ թողնեիք,եթե երկու երեխաների մորը իր հայրենասիրության համար գործազուրկ չդարձնեիք, որի արած գործերի մասին, շատերը լեգենդներ են պատմում ու համարում ,,ժողովրդի դեսպան,, հավատացեք, որպես հրապարակագիր, իմ սուր գրչով ինչպես շատերի կողքին եմ կանգնել, ձեր կողքին էլ կկանգնեի, եթե Հայաստանը չհայաթափվեր, եթե ժամանակին բռնեիք նրա ձեռքը՝ ընդհանրապես…

Ցավով եմ գրում…
ՀԳ.Միակ մտավորականն եմ եղել, որ աշխատելով իրենց կողքին, գրել եմ իրենց դեմ՝ այդ օրերին Գրական թերթում և այլ թերթերում տպագրել եմ Դատաստանի օրը դեռ չի եկել, Մենք աճեցրեցինք հրեշներ, Հարուստների պերճանքն ու ժողովրդի թշվառությունը և շա՜տ ու շատ ծավալուն հրապարակագրություններ…

Է՜հ, տիկին Բելլա Քոչարյան..Երկար եմ լռել, չասելու համար,այսօր էլ ամեն բան չէ, որ ասելու եմ… Հիշում եք, եկա…

Posted by Ruzan Asatryan on Monday, November 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ