Եթե թավշյա հեղափոխությունը չլիներ, ի՞նչ գործունեություն կծավալեիք կոռուպցիան արմատախիլ անելու հարցում․․․

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել Հայկուհի Հարությունյանին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց հղեց Հայկուհի Հարությունյանին։

«Եթե թավշյա հեղափոխությունը չլիներ, ի՞նչ գործունեություն կծավալեիք կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,- հարցրեց Սասուն Միքայելյանը։

Հարությունյանը նկատեց, որ իր համար 15 տարիների աշխատանքն իր շարունակությունը ստանալու է մինչև այն կետը, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկապես բավարարված լինի իրավունքի պաշտպանության և կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու իր առաքելության իրացման մեջ։

«Ես այլընտրանք այս պահին ինձ համար չեմ տեսնում»,- ընդգծեց նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ