Զինծառայող է վիրավորվել․ նրան անդամահատել են

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:

Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է:

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը  հայտնեց, որ նրան անդամահատել են, նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում:

«Ծնկից ներքև անդամահատել են»,- ասաց համայնքի ղեկավարը։ Ըստ համայնքապետի՝ ժամկետային զինծառայողը Մարտակերում է ծառայել։ Լիլիթ Շաբոյան

Լիլիթ Շաբոյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ