«Արտահերթ ընտրությունները չեն կարող բացառվել»․ Գևորգ Պետրոսյան

«Մեզ համար միշտ էլ երիտասարդների ձայնը լսելի է: Մենք, արձագանքելով նամակին, գնացինք և ուզում էինք հասկանալ՝ իրենք ինչ են ակնկալում: Այս պահին խմբակցությունում քննարկում չի եղել:

Սակայն կլինի և՛ քննարկում, և՛ վերջնական որոշում: Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, որ միշտ էլ արտահայտել եմ, բայց այն չի կարող մեխանիկորեն տրվել որպես խմբակցության որոշում: Իմ անձնական կարծիքն այն է, որ տվյալ անձը չի տիրապետում ոլորտին: Իմ գրառումներում, մի փոքր հումորով, նաև տառեր եմ ավելացնում՝ կ, գ, մ, ս: Հումորը եթե թողնենք մի կողմ, նա չի տիրապետում ոլորտին: Ես ինքս կրթության բնագավառի մարդ եմ, 23 տարի դասավանդում եմ ԵՊՀ-ում:

Այս վերջին մեկուկես տարվա մեջ կրթության ոլորտում որևէ առաջընթաց, որոշիչ քայլ, միջոցառում չեմ տեսել»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էին նախօրեին Արման Աբովյանի հետ այցելել նստացույց անող երիտդաշնակցականներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ