Անդրանիկ Քոչարյանը՝ պատերազմին բահերով կռվելու և սննդի փոխարեն խոտ ուտելու մասին

«Այսօր հրավիրված էր շատ կարևոր զինվորական, որը և´ այդ ժամանակ է եղել կարևոր պաշտոնավարող, և´ հիմա Զինված ուժերում»,- նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա լրագրողներին ասաց, որ նիստի ժամանակ քննարկվել են ոլորտին վերաբերող խնդիրներ, ստացել են պատասխաններ:

«Այսօրվա հրավիրյալը առնչություն ունեցել է Պաշտպանության բանակի հետ, և համարում եմ մեր ամենաարժեքավոր զինվորականներից մեկը և´ փորձառության, և´ գիտելիքների առումով: Այսօրվա քննարկումը հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնել այն ժամանակվա կարևոր ծառայություններից մեկի վիճակը»,- ասաց Քոչարյանը:

Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ դիրքերում զինվորները չեն ունեցել կռվելու զենք և սնունդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ